Stuttgart

intercultural city guide

Բացօթյա

Schloss Solitude

Չմոռանաս լավ եղանակի դեպքում այցելել այս վայրը՝ կենտրոնից ընդամենը 30 րոպե հեռու, (ավտոբուս N92) և հիանալի կեսօր անցկացնել ընտանիքիդ կամ ընկերներիդ հետ: Հետդ կարող ես վերցնել նաև ուտելիք և սրբիչ: Վայելիր մշակված խոտը, արևը և գեղեցիկ տեսարանը:

Villa Berg

Կենտրոնական կայարանից ընդամենը 10 րոպե հեռավորության վրա գտնվող այս այգին հիանալի այլընտրանք է հանգիստ միջավայրում վազելու, զբոսնելու կամ պարզապես ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար: Այգում գտնվում է նաև պալատ և խաղահրապարակ երեխաների համար:

Santiago de Chile Platz

Հիանալի վայր՝ հանդարտ միջավայրում ընկերների հետ զրուցելու և քաղաքի տեսարանը (հատկապես երեկոյան) վայելելու համար (կարող ես քեզ հետ նաև գարեջուր վերցնել): Weinsteige կանգառից մոտ 1 րոպե ոտքով քայլելուց հետո կհայտնվես այստեղ:

ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐ

Շտուտգարտը հարուստ է խաղողի այգիներով, որոնք հիմնականում գտնվում են Untertürkheim-ում, Obertürkheim-ում և Rotenberg-ում: Uhlbach-ում գտնվում է նաև գինու թանգարանը: Զբոսնելիս կարող ես կանգ առնել գինու արտադրամասի հարևանությամբ՝ տեղական խոհանոցը վայելելու և գինի համտեսելու համար:

Rotenberg - Stuttgart

ՎՅՈՒՐԹԵՄԲԵՐԳԻ ԴԱՄԲԱՐԱՆ

Շտուտգարտի Ռոտենբերգ բլրի գագաթին գտնվող այս դամբարանը կառուցվել է 1820-1824 թթ.-ին՝ Ուիլլիամ I-ի երկրորդ կնոջ՝ Եկատերինա Պավլովնայի համար (1788-1819թթ.): Դամբարանը շրջապատված է խաղողի գեղեցիկ այգիներով:

Teehaus - Stuttgart

ԹԵՅԱՏՈՒՆ

Weissenburgpark-ի բարձրունքում է գտնվում այս վայրը, որը կստիպի քեզ մոռանալ քաղաքի աղմուկի մասին: Այստեղ կարող ես նաև վայելել Շտուտգարտի գեղեցիկ տեսարանը: Տարածքի խոտածածկ հատվածը ևս հարմար է ընկերների հետ պիկնիկ կազմակերպելու համար:

Killesberg

Այս այգին համարվում է քաղաքի կանաչ թոքերը: Այստեղ առկա է ամեն ինչ՝ բնություն, ծառեր, լճեր, շատրվաններ, ծաղիկների արահետներ, խաղահրապարակներ և կենդանաբանական այգի: 174 աստիճաններով վեր բարձրանալով՝ կարող ես որպես մրցանակ վայելել հոյակապ տեսարանը:

Monte Scherbelino

Այս լեռը հայտնի է նաև Monte Scherbelino անվամբ: Այստեղ կարող ես վայելել քաղաքի հրաշալի տեսարանը: Կենտրոնական կայարանից կարող ես նստել ցանկացած S-Bahn դեպի Feuersee, այնուհետև N92 ավտոբուսը՝ դեպի Heslach Vogelrain : Birkenkopf կայարանից 15 րոպե քայլելուց հետո կհայտնվես այստեղ:

Bohnenviertel

Քեզ մոտ այնպիսի տպավորություն է, կարծես ժամանակով հետ ես գնացե՞լ: Ուրեմն դու վստահաբար BOHNENVIERTEL-ում ես՝ պատմական և բացառապես հմայիչ թաղամաս Շտուտգարտում: Վայելիր նեղլիկ փողոցները և փոքրիկ սրճարանները, որտեղ դու կարող ես համտեսել սուրճ և զգալ անցյալի շունչը:

Schlossplatz

Ամենատարածված հանդիպման վայրը՝ Շտուտգարտի կենտրոնում: Հատկապես ամռանը այստեղ բազմաթիվ մարդկանց կհանդիպես, իսկ ձմռան տոներին ընդառաջ այստեղ կգտնես նաև հեքիաթ հիշեցնող տոնական շուկան: Տարածքում կան նաև բազմաթիվ սրճարաններ:

Altes Schloss - Stuttgart

Das Alte Schloss (Landesmuseum)

10-րդ դարի այս պալատը գտնվում է քաղաքի կենտրոնում և ունի գեղեցիկ ետնաբակ ու բողոքական եկեղեցի: Այստեղ այժմ գտնվում է Վյուրթեմբերգի պետական թանգարանը, որտեղ կարող ես ծանոթանալ պատմությանը, տեսնել քանդակների մեծ հավաքածու, ինչպես նաև գերմանական թագուհիների զարդերը:

Feuersee

Չնայած անվանումը այնքան էլ չի համապատասխանում իրականությանը՝ այստեղ կարող ես գտնել գոթական ոճի եկեղեցի՝ շրջապատված փոքրիկ լճով: Կարող ես գալ այստեղ, եթե ցանկանում ես հանգստանալ, վայելել գեղեցիկ տեսարանը, ըմպել սուրճ կամ պարզապես մտորել:

GET YOUR CITY GUIDE FOR FREE!
We will send you the print version of the Smile City Guide for free.
Your Information will never be shared with any third party.