Stuttgart

intercultural city guide

Մշակույթ

Active Culture

Եթե նոր ես Շտուտգարտում և այնքան էլ շատ մարդկանց չես ճանաչում և ցանկանում ես ծանոթանալ տարբեր մշակույթներին, ապա այցելիր այս հիանալի միջոցառումը Jugendwerk der AWO Württemberg գրասենյակում: Այստեղ կգտնես նաև մեզ – այն մարդկանց, ովքեր ստեղծել են այս ուղեցույցը:

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Եթե ցանկանում ես հարստացնել մշակույթի մասին քո գիտելիքները, մի քանի ժամ տրամադրիր՝ ազգային պատկերասրահ հաճախելու համար: Այստեղ են գտնվում հին նկարներ և ժամանակակից աշխատանքներ: Ամեն չորեքշաբթի մուտքն անվճար է, դե իսկ մինչև 20 տարեկան երիտասարդների մուտքը միշտ անվճար է:

ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ

Չնայած Շտուտգարտն այնքան էլ մատչելի քաղաք չէ՝ մշակույթը կարող է միանգամայն մատչելի լինել այստեղ: Օպերայի/բալետի տոմսերը սովորաբար սկսվում են 9 եվրոյից: Ճիշտ է՝ տեղերը բեմին մոտ չեն, բայց օպերայի դեպքում դրանք լավագույն տեղերն են, քանի որ այստեղից տեսարանը ավելի լավն է:

ԽՈԶԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Եվ այսպես, Խոզի թանգարանը քեզ է սպասում: Պատմություն, ցուցադրություն, ռեստորան – այս ամենը թանգարանին պատկանող ընդամենը մի քանի սրահներն են: Ի վերջո այստեղ նաև կհարստացնես քո գիտելիքները խոզերի մասին – և այդ ամենը հաճելի (և զվարճալի) մթնոլորտի ներքո:

Zacke

Մետրոյի միջոցով կարող ես հասնել Degerloch, այնուհետև ոտքով կամ հեծանիվով ուղևորվել դեպի Marienplatz, որտեղից բացվում է քաղաքի գեղեցիկ տեսարան: Այստեղ առկա է տիպիկ գերմանական շունչ՝ ձեռնարկատիրություն, հնարամտություն և սեր մեքենաների հանդեպ:

Werkstatthaus

Այստեղ կարող ես այցելել տարբեր տեսակի արվեստի դասընթացներ, օգտագործել իրենց տեխնիկական սենյակները քո սեփական նախագծերի համար, խորհուրդ հարցնել, կամ էլ վայելել համեղ լիմոնադ: Մի կողմ դիր ամաչկոտությունդ: Կապ հաստատիր իրենց հետ և փորձիր ինքդ քեզ տարբեր ոլորտներում:

GET YOUR CITY GUIDE FOR FREE!
We will send you the print version of the Smile City Guide for free.
Your Information will never be shared with any third party.