Stuttgart

intercultural city guide

Փարթի

Palast Der Republik

Սա հին հասարակական զուգարան է, որը վերափոխվել է հայտնի փաբի: Այստեղ դու միշտ կարող ես ազատ տեղ գտնել՝ ընկերներիդ հետ երեկոն վայելելու համար: Բացի այդ, այս փաբում կարող ես ըմպելիքներ պատվիրել նույնիսկ կեսգիշերից հետո:

Wagenhallen

Եթե ցանկանում ես գարեջուր ըմպել հաճելի միջավայրում կամ պարել բալկանյան երաժշտության ներքո, եկ Wagenhallen: Ամառվա ընթացքում այստեղ առկա է նույնիսկ բացօթյա գեղեցիկ այգի՝ խարույկով, մոմերով և կենդանի երաժշտությամբ:

Club Zollamt

Հոգնե՞լ ես քաղաքի աղմուկից: Գուցե՞ նախընտրում ես էլեկտրո երաժշտություն: Եթե այո, ապա չմոռանաս այցելել Zollamt: Այստեղ կգտնես տարբեր միջոցառումներ, կենդանի երաժշտություն, փարթիներ, ցուցադրություններ և հաճելի միջավայր: Եվ այդ ամենը մեկ վայրում:

Bix Jazz Club

Այս ջազ ակումբն առաջարկում է համաշխարհային աստղերի, ինչպես նաև տեղական խմբերի կատարումներ ու բազմազան միջոցառումներ, ինչպես օրինակ փարթիներ (սովորաբար առանց մուտքի վճարի) կամ վիսկի համտեսելու սեմինարներ:

Café Del Sol

Այս ռեստորանը/սրճարանը գտնվում է աշխարհի ծայրում, և իրոք, ԲԱՅՑ… այս վայրը իսկապես գեղեցիկ է: Ամեն կիրակի առկա է բրանչի մենյու: Գինը մատչելի է, իսկ տեսականին՝ բազմազան: Եթե ցանկանում ես այցելել ընկերներիդ հետ, խորհուրդ կտամ սեղանը նախապես ամրագրել:

Café Galao

Այս փոքրիկ և շատ հարմարավետ սրճարան-բարը գտնվում է Marienplatz-ի հարևանությամբ: Յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ ժ. 20:00 – ից սրճարանը կազմակերպում է անվճար համերգներ, որտեղ ելույթ են ունենում հիմնականում սկսնակ հեղինակ-կատարողներ և խմբեր:

Mrs Jones

Այս բարը կարծես կինոյից լինի՝ հսկայական պատուհաններով, ոսկե ջահերով և ռետրո ոճի պաստառներով: Հաճախորդները ևս այս վայրը հետաքրքիր են դարձնում: Դե, նկատի ունեմ այն հաճախորդներին, ովքեր զրուցում են միմյանց հետ և պարում բարի մեղեդիների ներքո:

Kaffeehaus Glora

Սրճարանի արտաքինը ամենևին աչքի չի ընկնում, սակայն ներքուստ միանգամայն գեղեցիկ է՝ փոքրիկ, բայց հարմարավետ: Սրճարանը առաջարկում է էսպրեսսո և տաք շոկոլադ, որը չափից դուրս համեղ է, ինչպես նաև ամենահամեղ թխվածքները և քաղցրավենիքները:

Wirtshaus Troll

Դժվար գտնվի մեկը, ով չիմանա այս փաբի մասին: Ավելի քան 30 տարի է, ինչ այս փաբը առաջարկում է համեղ սնունդ, լավ ժամանց և հիանալի երաժշտություն: Բացի այդ, փաբում կարող ես նաև ուղիղ հեռարձակմամբ դիտել ֆուտբոլային խաղերը, չմոռանաս նախապես գրանցվել:

Udo Snack

Շատերի համաձայն այստեղ են պատրաստվում քաղաքի ամենահամեղ սենդվիչները: Արժեքը փոքր-ինչ բարձր է, բայց այն միանգամայն արդարացված է. Դեռ ոչ ոք դժգոհ չի հեռացել այստեղից: Ինչևէ, այստեղ չես կարող նստել սեղանի շուրջ, պետք է կամ քեզ հետ վերցնես, կամ էլ կանգնած ուտես:

Zimt & Zucker

Սա հարմարավետ փոքրիկ սրճարան է , որտեղ կարող ես ըմպել համեղ սուրճ, ուտել վեգան թխվածք, կամ էլ համտեսել աշխարհի լավագույն բլիթները: Սրճարանում առկա է նաև խանութ, որտեղ վաճառվում են պայուսակներ, լապտերներ, բարձեր, մոմեր և նմանատիպ այլ իրեր:

Mata Hari

Այստեղ այցելուները միմյանց հետ շփվում են ցածր բազմոցների և երկար սեղանների շուրջ՝ DJ-ի երաժշտության ներքո: Խորհուրդ եմ տալիս այստեղ գալ նաև օրվա ընթացքում՝ համեղ սնվելու համար: Ի դեպ, ձուկը այստեղ պատրաստվում է առանց համային հավելումների – Համե՜ղ է:

Pub Quiz @ Irish Pub Biddy Early‘s

Ամեն երկուշաբթի ժ. 20:00-ին Biddy Early´s իռլանդական փաբը կազմակերպում է quiz երեկո: Այցելիր ընկերներիդ հետ, կամ էլ միացիր որևէ խմբի և վայելիր խաղը՝ ինչպես անգլերեն, այնպես էլ գերմաներեն: Չնայած բարդ հարցերի՝ երեկոն միանգամայն ուրախ է անցնում:

Cortijo

Այն ավելին է, քան պարզապես իսպանական ռեստորան: Այստեղ ամեն օր կարող ես վայելել ֆլամենկո՝ կենդանի կատարմամբ, իսկ յուրաքանչյուր չորեքշաբթի կարող ես պարել սալսա և բաչատա՝ ևս կենդանի կատարմամբ: Միացիր մեզ այս հիանալի վայրում, նաև չմոռանաս համտեսել իսպանական տապաս:

GET YOUR CITY GUIDE FOR FREE!
We will send you the print version of the Smile City Guide for free.
Your Information will never be shared with any third party.